Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 5-ին – armeniatoday.am

Հայաստանի առանձին շրջաններում մայիսի 5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։

Երևանում ցերեկը կանխատեսվում է 20-22 աստիճան, երեկոյան՝ 17-19 աստիճան տաքություն։

Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 13-17 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 12-14, նախալեռնային շրջաններում՝ 18-21 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 14-17 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 17-21 աստիճան։

Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 17-20, հովտային շրջաններում՝ 20-24 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 12-14, նախալեռնային շրջաններում՝ 17-21 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 18-22 աստիճան, հովտային շրջաններում՝ 19-23 աստիճան տաքություն։ Արմավիրում կեսօրին կդիտվի 18-22 աստիճան տաքություն։

Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 12-14 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 18-22։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 9-12 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 16-19, հովտային շրջաններում՝ 17-21 աստիճան տաքություն։

Արցախում մայիսի 5-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 18 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 15 աստիճան: Քամին հյուսիսարևելյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։

Leave a Comment