Ռեկորդային գործարք․ GameStop-ը ցանկանում է գնել eBay-ը

Ռեկորդային գործարք․ GameStop-ը ցանկանում է գնել eBay-ը

Տեսախաղերի վաճառքով հայտնի GameStopը անակնկալ քայլ է արել՝ առաջարկելով 55.5 միլիարդ դոլարով գնել էլեկտրոնային առևտրի հսկա eBay-ը։ Գործարքը ներառում է ինչպես կանխիկ, այնպես էլ բաժնետոմսեր, և eBay-ի մեկ բաժնետոմսը գնահատվում է 125 դոլար՝ շուկայական գնից զգալի բարձր։ GameStop-ի ղեկավար Ռայան Քոհենը հայտարարել է, որ եթե eBay-ի ղեկավարությունը մերժի առաջարկը, նա կարող է ուղղակի դիմել բաժնետերերին։

Քոհենը նաև խոստանում է գործարքից հետո մեկ տարվա ընթացքում կրճատել ծախսերը մոտ 2 միլիարդ դոլարով՝ հիմնականում վաճառքի և մարքեթինգի ոլորտում։ Իսկ eBay-ը, որը հիմնադրվել է 1995-ին, ժամանակին համարվում էր առցանց առևտրի առաջատարներից, սակայն վերջին տարիներին կորցրել է օգտատերերի մի մասը՝ մրցակցելով Amazon-ի նման ընկերությունների հետ։

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment