Դոնալդ Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի

ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդների թվում։

Reuters գործակալության փոխանցմամբ՝ տեղեկատվության հիմքում Կամբոջայի, Իսրայելի և Պակիստանի առաջնորդների ավելի վաղ արված հայտարարություններն են՝ ԱՄՆ նախագահին նշված անվանակարգում առաջադրելու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ տվյալների ստուգումն անհնար է, քանի որ թեկնածուների ցանկը գաղտնի է պահվում։

Ընդհանուր առմամբ, անվանակարգերում ներառվել են 208 անհատ և 79 կազմակերպություն։ 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 9-ին, իսկ պարգևատրման պաշտոնական արարողությունը նախատեսված է դեկտեմբերի 10-ին։

Leave a Comment