Gerald Ford-ը ավարտում է իր առաքելությունը և վերադառնում տուն

Gerald Ford-ը ավարտում է իր առաքելությունը և վերադառնում տուն

Աշխարհի ամենամեծ ավիակիրը՝ USS Gerald R. Ford-ը, ավարտում է վերջին 50 տարվա ընթացքում ամերիկյան նավատորմի ամենաերկարատև առաքելություններից մեկը և մայիսի կեսերին վերադառնում է Վիրջինիայի նավահանգիստ:

Ավելի քան 10 ամիս տևած և 295 օր բաց ծովում անցկացրած նավը գերազանցել է 2020 թվականին սահմանված նախորդ ռեկորդը՝ այս ընթացքում գործելով Միջերկրական ծովում, Կարիբյան ավազանում և Մերձավոր Արևելքում։ 

Ավիակիրն առանցքային դեր է խաղացել Իրանի դեմ պատերազմի մեկնարկային փուլերում և վերջին շրջանում իրականացրել է մարտական հերթապահություն Կարմիր ծովում։ 

Չնայած ծառայության ընթացքում բռնկված հրդեհին և դրան հաջորդած ժամանակավոր վերանորոգմանը, նավն ավարտել է իր առաջադրանքը, իսկ նրան տարածաշրջանում արդեն փոխարինելու է եկել USS George H.W. Bush ավիակիրն իր հարվածային խմբով։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment