Համաներում ևս չի լինելու, քանի որ Հայաստանում բացարձակ մեծամասնություն են այն քաղաքացիները, ովքեր մարդկանց, հայրենիքի և պետության վաճառքով չեն զբաղվում.Մարիա Կարապետյան


ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.


«Հայաստանում չկա մի ընդդիմադիր գործիչ, ով չի հասկանում հրապարակվող ձայնագրությունների բովանդակության և բանակցություններում ու այնուհետև պատերազմում Հայաստանի պարտության կապը։


Մարդ վաճառողը, հայրենիքն ու պետությունն էլ կվաճառի և վաճառել է՝ հողակտոր, արոտավայր, մանկապարտեզի շենք, երկաթուղի, էլեկտրական ենթակայան, գազատար և դրանց հետ միասին որոշումներ կայացնելու իրավունքն ու ինքնիշխանությունը։


 


Բոլոր ընդդիմադիրները անխտիր հասկանում են, որ այդպես է տասնյակ տարիներ կերտվել պարտությունը։ Բայց իրենց անձնապես լավ է եղել՝ այ այսպիսի «բարդ» տարածաշրջան, աշխարհասփյուռ հայ ժողովուրդ և «տաղանդավոր գործարարներ»։


 


Սիրելի քաղաքացիներ,


 


խնդրում եմ Ձեզ սոցիալական ցանցերում և Ձեր առօրյա շփումներում տարածել Հակակոռուպցիոն կոմիտեի իրազեկումը մեր այն համաքաղաքացիների համար, ովքեր ընկել են Կտրիճ Ներսիսյանի հովանավորած «բարոյականության» աշխարհ։


Եւ եթե նույնիսկ ինչ-որ մեկը ինքն իրեն և մեկ այլ մարդու համոզել է, որ եթե ընտրակաշառք (այդ թվում աշխատավարձի տակ թաքնված) չտա և չվերցնի, Հայաստանը «թրքանալու» է, դրանից Հայաստանի քրեական օրենսգիրքը չի փոխվում և չարժե պետության գլուխը ուտելու անհեռանկար ձեռնարկում ուտել սեփական գլուխը։


 


Համաներում ևս չի լինելու, քանի որ Հայաստանում բացարձակ մեծամասնություն են այն քաղաքացիները, ովքեր մարդկանց, հայրենիքի և պետության վաճառքով չեն զբաղվում»:


 


 


 


Leave a Comment