Արևի իրական գույնը սպիտակ է

Արևի իրական գույնը սպիտակ է

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը գրում է.

«Արևը մեր աչքին հաճախ թվում է ոսկեգույն, երբեմն՝ կարմրավուն կամ նարնջագույն, բայց իրականում այն շատ ավելի պարզ ու «մաքուր» գույն ունի։ Արևի իրական գույնը սպիտակ է։

Արևի գույնը պայմանավորված է Երկրի մթնոլորտով։ Իրականում Արևը արձակում է բոլոր տեսանելի ալիքների լույս՝ կարմիրից մինչև մանուշակագույն, և այդ ամբողջ սպեկտրի համադրությունը տալիս է սպիտակ գույն։

Տիեզերքում (որտեղ մթնոլորտ չկա) Արևը հենց սպիտակ էլ երևում է, իսկ Երկրի վրապատկերը փոխվում է․ մթնոլորտը ցրում է հատկապես կապույտ լույսը (Ռելեյի ցրում), ինչի հետևանքով Արևի լույսը մեզ հասնում է փոփոխված տեսքով։ Այդ պատճառով էլ Արևը հաճախ թվում է դեղին , նարնջագույն կամ նույնիսկ կարմիր ։

Կարճ ասած՝

• Արևի իրական գույնը՝ սպիտակ
• Դեղին/կարմիր տեսքը՝ մթնոլորտի ազդեցություն»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment