ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս հինգշաբթի կընդունի ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, ծովակալ Բրեդ Կուպերին՝ քննարկելու Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների նոր ծրագրերը։
Ինչպես հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին, հրամանատարությունը մշակել է իրանական թիրախներին «կարճ և հզոր» հարվածներ հասցնելու սցենարներ, որոնց նպատակն է ստիպել Թեհրանին զիջումների գնալ բանակցություններում։
Ըստ զեկույցի՝ քննարկվող տարբերակները չեն սահմանափակվում միայն օդային հարվածներով։ Դիտարկվում են նաև Հորմուզի նեղուցի առանձին հատվածների նկատմամբ վերահսկողության հաստատումը և հատուկ նշանակության ուժերի գործողությունը՝ Իրանի բարձր հարստացված ուրանի պաշարները առգրավելու նպատակով։
Այս քայլերը միտված են ուժեղացնելու ճնշումը Իրանի վրա՝ տարածաշրջանում ամերիկյան ռազմավարական շահերն առաջ մղելու համատեքստում։
