ՀՎԿԱԿ-ը հավաստիացնում է՝ Բյուրեղավանում խմելու ջուրն այլևս վտանգավոր չէ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) հանդես է եկել նոր հայտարարությամբ՝ անդրադառնալով Բյուրեղավանում աղիքային վարակի բռնկմանը։

ՀՎԿԱԿ-ը հավաստիացնում է, որ կրկնակի լաբորատոր հետազոտությունների արդյունքում ջրի մեջ որևէ շեղում կամ ախտածին մանրէ չի հայտնաբերվել։

Ըստ գերատեսչության՝ խմելու ջրի որակը ներկայումս համապատասխանում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին: Բնակիչներին ՀՎԿԱԿ-ից հորդորել են հետևել պաշտոնական տեղեկատվությանը:

Բյուրեղավան համայնքում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությամբ 11 անձ էր հոսպիտալացվել, որոնց առողջական վիճակը գնահատվել էր միջին ծանրության։ ՀՎԿԱԿ-ը հայտնել էր, որ խմելու ջրի նմուշներում հայտնաբերվել են կոլիֆորմ մանրէներ։ Ջրից թունավորումների դեպքով քրեական գործ էր հարուցվել։

Leave a Comment