Այլևս ոչ մի պարոն բարի տղա․ շուտ ուշքի եկեք․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  զգուշացրել է Իրանին, որ նրանց համար ավելի լավ կլինի «շուտ ուշքի գալ»՝ հրապարակելով արհեստական բանականությամբ ստեղծված պատկեր։

Լուսանկարում Թրամփը պատկերված է ինքնաձիգով, իսկ պատկերին կից առկա է «Այլևս ոչ մի պարոն բարի տղա» գրությունը։

Screenshot_7.jpg 93.47 KB

Ըստ նրա՝ Իրանի համար ավելի լավ կլինի հնարավորինս շուտ սթափվել։

Ըստ WSJ-ի տեղեկությունների՝ Թրամփն իր օգնականներին հանձնարարել է նախապատրաստվել Իրանի երկարատև շրջափակմանը, որպեսզի ավելի ակտիվ ճնշում գործադրվի իրանական վարչակարգի տնտեսության վրա։

Leave a Comment