Ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի մի խումբ անձինք

 Իրավապահները խուզարկություններ են իրականցրել «Ուժեղ Հայաստան»-ի Ավանի գրասենյակում, բերման ենթարկված քաղաքացիներ կան, հայտնում է News.am։ 

Հակակոռուպցիոն կոմիտեից News.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք։ Կոմիտեից նշեցին, որ անհրաժեշտության դեպքում ավելի ուշ լրացուցիչ տեղեկատվություն կտրվի։ 

Leave a Comment