Ավելի քան 60 տարի անց երևանյան երաժշտական և արվեստի դպրոցները կունենան նոր դաշնամուրներ և ռոյալներ. քաղաքապետ

Ավելի քան 60 տարի անց երևանյան երաժշտական և արվեստի դպրոցները կունենան նոր դաշնամուրներ և ռոյալներ. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ ավելի քան 60 տարի անց երևանյան երաժշտական և արվեստի դպրոցները կունենան նոր դաշնամուրներ և ռոյալներ։

«Այս տարի նախատեսվում է ձեռք բերել 30 ռոյալ, որոնցից 14-ը՝ ճապոնական Կավաի մակնիշի ռոյալները շուտով կլինեն Հայաստանում։

Ծրագրի արդյունքում առաջիկա տարիներին ամբողջությամբ կարդիականացնենք Երևանի քաղաքապետարանի ենթակայության 25 երաժշտական և արվեստի դպրոցների երաժշտական գործիքները՝ ստեղծելով ավելի ժամանակակից և որակյալ կրթական միջավայր մեր երեխաների համար»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment