Հայաստանն ու Վրաստանը կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թ. երիտասարդական առաջնությունը

Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը։ Այս մասին հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

«Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացել է ՖԻՖԱ-ի Գործկոմի նիստը, որի ընթացքում հաղթող է ճանաչվել Հայաստանի ու Վրաստանի՝ մրցաշարը հյուրընկալելու համատեղ հայտը։

Սա աննախադեպ իրադարձություն է հայկական ֆուտբոլի համար։ Առաջին անգամ մեր երկիրը կհյուրընկալի համաշխարհային մակարդակի խոշորագույն ֆուտբոլային մրցաշար, ինչը վկայում է միջազգային հանրության մեծ վստահության մասին:

Սա անգնահատելի նվեր է հայ երկրպագուին, հայկական ֆուտբոլի սիրահարներին և, իհարկե, պատանի ֆուտբոլիստներին, ովքեր հնարավորություն կունենան սեփական հարկի տակ զգալու Աշխարհի առաջնության շունչը և երազելու մեծ հաղթանակների մասին։

Սա մեր բոլորի հաղթանակն է։ Բարի գալուստ Աշխարհի առաջնություն, բարի գալուստ Հայաստան և Վրաստան։ Պատրաստվենք միասին ընդունելու աշխարհի ուժեղագույն երիտասարդական թիմերին»,- նշվում է հաղորդագրության մեջ:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment