ՔՊ-ում դժգոհ են նախընտրական ցուցակի տեղերի բաշխումից. ԶԼՄ – armeniatoday.am

«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ներսում դժգոհ են նախընտրական ցուցակում տեղերի բաշխումից, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։ 

Ըստ պարբերականի՝ ցուցակի վերջին հորիզոնականներում հայտնված պատգամավորները չեն ընդունում ներկուսակցական ընտրությունների արդյունքները։ Նրանք պնդում են, որ տեղերը բաշխվել են անարդար՝ «ծանոթ-բարեկամ» սկզբունքով, հատկապես առավելություն է տրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մտերիմներին, գրել է պարբերականը։

Թերթի տեղեկություններով՝ ցուցակի առաջին 50-յակում հայտնված Արագածոտնի փոխմարզպետ Միլադա Հովհաննիսյանի համար քարոզել է նրա եղբայրը՝ վարչապետի աշխատակազմի աշխատակից Սուրեն Հովհաննիսյանը։ 

Ըստ թերթի՝ նման դասավորվածության պատճառով շատ ՔՊ-ականներ այլևս չեն ցանկանում քարոզչություն անել Արայիկ Հարությունյանի թիմակիցների համար։

ԶԼՄ-երն ապրիլի սկզբին գրել էին, որ ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակի վերջնական տեսքը որոշվել է ոչ թե ներքին քվեարկության արդյունքներով, այլ Փաշինյանի անձնական որոշմամբ։ ՔՊ-ի ներկուսակցական ընտրությունները երկրորդ փուլը կայացել էր մարտի 27-28-ին։

Leave a Comment