ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը սոցցանցի իր էջում լուսանկար է հրապարակել Nvidia ընկերության հիմնադիր Ջենսեն Հուանգի հետ և գրել․
«Այսօր Սպիտակ տան միջոցառմանը հրավիրված էր նաև Ջենսեն Հուանգը՝ Nvidia ընկերության հիմնադիրն ու գործադիր տնօրենը։ Նրա հետ շփվելու հնարավորությունը լավ առիթ էր շնորհակալություն հայտնելու Nvidia ընկերության և ՀՀ միջև ձևավորված համագործակցության համար։
Իսկ նկարի ֆոնում երևացող փոքր-ինչ շփոթված անձը Թիմ Կուկն է՝ Apple ընկերության գլխավոր տնօրենը»։