Երկուշաբթի օրը Նևադայի դատարանը «Գայլերի հետ պարողը» ֆիլմի դերասան Նաթան Չեյսինգ Հորսին դատապարտեց ցմահ ազատազրկման՝ տեղաբնիկ կանանց և աղջիկների նկատմամբ սեռական բռնություն գործադրելու համար:
Ավելի վաղ երդվյալ ատենակալների դատարանը նրան մեղավոր էր ճանաչել 13 հոդվածով, որոնց մեծ մասը վերաբերում էր երեք կանանց նկատմամբ իրականացված սեռական բռնությանը:
Տուժողներն ու նրանց ընտանիքները դատավոր Ջեսիկա Փիթերսոնին պատմել են, որ շարունակում են տառապել 49-ամյա Չեյսինգ Հորսի հասցրած հոգեբանական վնասվածքներից: Նրանք նշել են նաև, որ դժվարանում են վերականգնել իրենց հավատը այն բանից հետո, երբ դերասանը չարաշահել է իր դիրքը՝ որպես հոգևոր առաջնորդ:
