«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արթուր Ավանեսյանը 2 ամսով կալանավորվել է

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, կալանավորվել է 2 ամսով, Armenia Today-ին հայտնել է կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

Ավանեսյանին ձերբակալել էին ենթադրյալ ընտրակաշառքի մեղադրանքով։ Հակակառուպոցիոն կոմիտեն, հրապարակելով ձայնագրություն, տեղեկացրել էր, որ ԱԺ ընտրություններին ընդառաջ՝ «Ուժեղ Հայաստանի» համակրի կողմից ենթադրյալ «ընտրակաշառքի» խոստում է տրվել։ Հաղորդվում է 4 ձերբակալվածի և նշված մեղադրանքով հանրային քրեական հետապնդում հարուցու մասին։

Ավանեսյանը պատերազմի հերոս է, լեգենդար հետախույզ։ Մարտին նա ներկայացրել էր «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի 6 կետերը։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների կողմից ենթադրյալ ընտրակաշառքներ բաժանելու կամ խոստանալու մասին իրավապահները մարտի 30-ից հաղորդումներ էին տարածել: Ուժի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանն այն որակել էր իրավական գործընթացների խեղաթյուրում։

Ապրիլի 14-ին Հակակոռուպցիոն կոմիտեն կուսակցության անդամներին՝ Գոհար Ղումաշյանին և Վերժինե Ստեփանյանին, ով նաև կուսակցության Վայքի գրասենյակի համակարգողն է, բերման էր ենթարկել։ Ղումաշյանը մեղադրվում է ենթադրյալ ընտրակաշառքի, իսկ Ստեփանյանը՝ ընտրողներին ակցիայի մասնակցելու հարկադրանքի հոդվածներով։ Ավելի ուշ դատարանը նրանց նկատմամբ վարչական հսկողություն էր կիրառել։

Կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը մարտին ասել էր՝ տեղեկություններ կան, որ իշխանությունները նախապատրաստում են քաղաքական ուժի ներկայացուցիչների ձերբակալություններ՝ նպատակ ունենալով թույլ չտալ նրանց մասնակցությունը նախընտրական գործընթացներին:

Leave a Comment