Ռուսաստանը մտադիր է օգնել Իրանին, որպեսզի մոտեցնի խաղաղությունը Մերձավոր Արևելքում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաքղիի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պուտինը պատմել է, որ ուղերձ է ստացել Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիից: Նա Իսլամական Հանրապետության ղեկավարին մաղթել է առողջություն և բարեկեցություն:
Արաղչին էլ շնորհակալություն է հայտնել Մոսկվային Թեհրանին աջակցելու համար։ Նա բարձր է գնահատել երկու երկրների հարաբերությունները և նշել, որ դրանք կամրապնդվեն: Դիվանագետը հստակեցրել է, որ Իրանը կշարունակի պայքարել ԱՄՆ-ի դեմ:
«Ամբողջ աշխարհին ապացուցվել է այն փաստը, որ Իրանի ժողովուրդն իր դիմադրությամբ, իր խիզախությամբ կարողացել է դիմակայել ամերիկյան հարձակումներին, ամերիկյան ագրեսիային և կկարողանա դիմակայել ու դիմանալ այդ ժամանակահատվածին», – պարզաբանել է նա:
Մինչ բանակցությունների մեկնարկը նախարարը հայտարարել էր, որ մտադիր է Ռուսաստանի հետ քննարկել Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու համար ջանքերի համակարգումը:
Հանդիպմանը մասնակցել են նաև արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը և ԶՈՒ գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը: Իրանական պատվիրակության կազմում Արաղչիից բացի, ընդգրկվել են նաև նրա տեղակալ Քազեմ Ղարիբ Աբադին և Մոսկվայում դեսպան Քազեմ Ջալալին:
