Բռնցքամարտի աշխարհի գավաթ․ Դավիթ Չալոյանը՝ արծաթե մեդալակիր – armeniatoday.am

Բրազիլիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնող Դավիթ Չալոյանն արծաթե մեդալ է նվաճել, տեղեկանում ենք խաղարկության տեսանյութից։

Չալոյանը եզրափակչում զիջել է ադրբեջանցի մրցակից Մահամադ Աբդուլաևին։

Ապրիլի 24-ին Չալոյանն աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում հաղթել էր թուրք բռնցքամարտիկին և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ էլ հաղթել էր աշխարհի փոխչեմպիոն, ուզբեկ Ջախոնգիր Զակիրովին։

Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում էր ապրիլի 20-26-ը։

Leave a Comment