15:00 Լուրերը մեկ տողով. Բրիտանական կործանիչների հարվածը, ում է ՀՀ վարչապետն անվանել «Աստված»

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

 

·        Ուկրաինան և Ադրբեջանը ստորագրել են անվտանգության ուժեղացմանն ու ապրանքաշրջանառության ավելացմանը միտված վեց համաձայնագիր։

·        Բրիտանական կործանիչն առաջին անգամ ռուսական ԱԹՍ է խոցել Ուկրաինայի վրա՝ ստեղծելով միջազգային նոր նախադեպ։

·        Կառավարության ներկայացուցիչը պնդում է, որ քաղաքացիների կենսամակարդակը բարելավվել է և աշխատանքի միջոցով շարունակելու է աճել։

·        Ընդդիմությունը Քաղաքացու օրը որակել է որպես «խաբված քաղաքացու օր»՝ քննադատելով չկատարված սոցիալական խոստումները։

·        «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Մասիսում նախընտրական հանդիպում է անցկացրել բնակիչների հետ։

·        Վարչապետի դուստրը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին քաղաքում շրջելու ընթացքում։

·        Նիկոլ Փաշինյանը դասախոսության ժամանակ ժողովրդին անվանել է «պետության Աստված» և կարևորել փոխադարձ սերը քաղաքացու ու պետության միջև։

·        Քաղաքացու օրվա միջոցառումների պատճառով Երևանի կենտրոնական փողոցներում սահմանվել են երթևեկության երկարատև սահմանափակումներ։

 

Leave a Comment