Մակրոնի այցի ընթացքում կստորագրվի ռազմավարական գործընկերության փաստաթուղթ. Վահան Կոստանյան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարելիք այցի շրջանակներում երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ կստորագրվի:

Այս տեղեկությունը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։

«Բավականին մեծ օրակարգ ենք ունենալու ՀՀ-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման ուղությամբ։ Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթութը ի վերջո կստորագրվի, կստորագրվեն նաև էական նշանակություն ունեցող ոլորտային համագործակցության փաստաթղթեր», – հավելել է նա։

Նշենք, որ Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին պետական այցով ժամանելու է Հայաստան։

Leave a Comment