Դելֆիում ԱԽ քարտուղարը Մոլդովայի խորհրդականի հետ քննարկել է անվտանգային իրավիճակը – Նորություններ 22.04.2026

Դելֆիում հանդիպել եմ Մոլդովայի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուի հետ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Զրուցակցիս հետ քննարկել ենք Հայաստան-Մոլդովա երկկողմ հարաբերությունների օրակարգն ընդգրկող հարցեր՝ նախանշելով հետագա համագործակցության հնարավոր ուղիները:

Հանդիպմանն անդրադարձել ենք նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին»,- գրել է նա:

 

Leave a Comment