Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սիրելի համակիրներ, աջակիցներ:
Հիմնադրման օրից մենք մեր գործունեությունը ֆինանսավորել ենք Ձեր նվիրատվությունների միջոցով։ Մենք շնորհակալ ենք ցայսօր ցուցաբերած Ձեր աջակցության համար։ Այն կարեւոր է եղել Հայաստանի Հանրապետությունը դեպի խաղաղություն առաջնորդելու մեր առաքելությունն իրականացնելու ճանապարհին։
Հունիսի 7–ի ընտրություններին ընդառաջ, մենք հայտարարում ենք հիմնական դրամահավաք՝ ընտրությունների քարոզարշավը եւ կազմակերպչական աշխատանքները ֆինանսավորելու նպատակով:
Մենք շնորհակալ ենք խաղաղությանը տեր կանգնելու ձեր այս պատրաստակամության համար եւ ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը»,- գրել է նա։