Հայաստանը ներկայացնող ըմբիշ Կարեն Ասլանյանը (63 կգ) դարձել է Եվրոպայի առաջնությունների քառակի բրոնզե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Ասլանյանը 1 րոպեում 11։0 հաշվով հաղթել է լեհ Մաիրբեկ Սալիմովին։
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Սուրեն Աղաջանյանը (60 կգ) Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում 8։1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Նիհաթ Մամադլիին և վաղը կգոտեմարտի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար։
Եզրափակչում է նաև Մալխաս Ամոյանը (77 կգ)։
Առաջնությունն անցկացվում է ապրիլի 20-26-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։ Հայաստանը ներկայացնող մարզիկները հունահռոմեական ոճում ներկայացված են 10, իսկ ազատ ոճում՝ 8 քաշային կարգերում։
