13:00 Լուրերը մեկ տողով. Օնիկ Գասպարյանի առաջարկը, ՀԷՑ-ի կառավարչի պարզաբանումը, հուսիթների սպառնալիքը

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

 ·  Օնիկ Գասպարյանն առաջարկում է ԱԺ-ում փակ քննարկում անցկացնել 44-օրյա պատերազմի իրական հանգամանքները պարզելու համար։

·  Ռոմանոս Պետրոսյանը հերքել է իր պաշտոնանկության լուրերը՝ պարզաբանելով ՀԷՑ-ի պետականացման իրավական գործընթացը։

·  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ է Գյումրիում։

·  Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը պետք է լինի միայն հավասարը հավասարի պայմաններով։

·  ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելը հերքել է իր վարքագծի և ալկոհոլի չարաշահման վերաբերյալ մամուլի սկանդալային հրապարակումները։

·  Եմենի հուսիթները սպառնում են փակել Բաբ էլ-Մանդեբի նեղուցը՝ ի պատասխան տարածաշրջանային հնարավոր էսկալացիայի։

 

Leave a Comment