ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հիմնական հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին. Բայրամով



Քաղաքականություն



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին                     


Մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հիմնական հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին։ Այս մասին ԱՊԱ-ի թուրքական բյուրոյին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա ընդգծել է, որ վերջերս տեղի են ունեցել կարգավորման գործընթացի հետ կապված կարևոր զարգացումներ:

«Վաշինգտոնի գագաթնաժողովը հատկապես ուշագրավ է։ Անցյալ օգոստոսին Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը ստորագրեցին համատեղ հայտարարություն։ Այս փաստաթուղթը նաև որպես վկա հաստատեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Միաժամանակ նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը, և ստորագրվեց Մինսկի խումբը լուծարելու կոչը։

Ընդհանուր առմամբ, այս քայլերը սահմանեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի հաջորդ փուլի ճանապարհային քարտեզը։

Դրանից հետո Ալիևը Սպիտակ տանը կայացած պաշտոնական արարողության ժամանակ հայտարարեց, որ խաղաղությունն արդեն իրականություն է դարձել Ադրբեջանի համար։ Հետագա քայլերը նույնպես հաստատեցին այս մոտեցումը։ Սա պարզապես քաղաքական հայտարարություն չէ, այլ դիրքորոշում, որն արտացոլում է Ադրբեջանի ռազմավարական տեսլականը»,-մասնավորապես ասել է Բայրամովը։



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment