28 հասցեում իրականացվելու է կոյուղատար համակարգի հիմնանորոգում. Տիգրան Ավինյան

28 հասցեում իրականացվելու է կոյուղատար համակարգի հիմնանորոգում. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Կառավարության նիստում նշել է, որ չզեկուցվող հարցերի շրջանակում ընդունվել է ևս մեկ կարևոր նախագիծ։

«Առաջինը կոյուղատար և հեղեղատար համակարգերին վերաբերող ֆինանսավորման նախագիծն է, որի շուրջ կրկին աշխատել ենք փոխվարչապետի գրասենյակի հետ»,- ասել է քաղաքապետը՝ շեշտելով, որ Իսակովի պողոտայի և Սեբաստիա փողոցի խաչմերուկում կա մի հատված, որտեղ հեղեղումների ժամանակ «լիճ» է ձևավորվում, և այժմ ֆինանսական միջոցներ են հատկացվում այդ խնդրի լուծման համար։

«Բացի դրանից՝ ևս 28 հասցեում իրականացվելու է կոյուղատար համակարգի հիմնանորոգում, ինչպես նաև ևս մեկ հասցեում՝ հեղեղատար համակարգի նորոգում»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment