Ընտրակաշառքի մեղադրանքով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից կրկին ներկայացուցիչներ են ձերբակալվել։
Հակակոռուպցիոն կոմիտեն այս անգամ ձերբակալել է այդ կուսակցության Արտաշատի գրասենյակի ավելի քան մեկ տասնյակ ներկայացուցչի։ Սա մեկ շաբաթվա ընթացքում կոմիտեի երկրորդ բացահայտումն է։ Հրապարակվել են նաև ձայնագրություններ։
«Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը Radar Armenia-ի հետ զրույցում նշեց՝ նման քայլերը կարող են ազդել կուսակցության հեղինակության վրա։
Մանրամասները՝ տեսանյութում:
