Իրանն ու ԱՄՆ-ն կարող են համաձայնության գալ և փոխըմբռնման հուշագիր կնքել. պակիստանյան աղբյուր

Իրանը և Միացյալ Նահանգները կարող են մոտ ապագայում համաձայնության գալ. բանակցությունները գտնվում են  վերջնական փուլում

Այս մասին «Ռոյթերս»-ին հայտնել է բանակցություններին որպես միջնորդ մասնակցող պակիստանյան աղբյուրը ։

Նրա խոսքով՝ առաջընթաց է գրանցվել կուլիսներում դիվանագիտական ​​​​միջոցառումների ժամանակ։ Կողմերի միջև բանակցությունների նոր փուլը կարող է հանգեցնել փոխըմբռնման հուշագրի կնքմանը, որին կհաջորդի համապարփակ համաձայնագրի ստորագրումը 60 օրվա ընթացքում։

«Երկու կողմերն էլ սկզբունքորեն համաձայն են։ Տեխնիկական մանրամասները կհստակեցվեն ավելի ուշ», – ասել է աղբյուրը։

Leave a Comment