«ԿԱՐՍ» ՍՊԸ-ի լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպք. տեսչական մարմին


Տնտեսություն


ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական միջոցառումների շրջանակում, Արագածոտնի մարզի Ագարակ քաղաքում, Երևան–Գյումրի մայրուղի 9 հասցեում գործող ավտոգազալիցքավորման ճնշակայանում (ԱԳԼՃԿ), «ԿԱՐՍ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում իրականացվել են ստուգումներ։

Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է թերլիցքավորում․ կասեցվել է թերլիցքավորմամբ շահագործվող վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։

Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ  և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։


Leave a Comment