Եվրագոտու տնտեսությունը շեղվել է Եվրոպական կենտրոնական բանկի բազային կանխատեսումից։ Պատճառը՝ էներգակիրների թանկացումն է։ Այս իրավիճակում, Եվրոպային սպասում են տնտեսական դժվարություններ։
Այս մասին հայտարարել է Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Քրիստին Լագարդը։ Համաձայն Bloomberg պարբերականի, Լագարդը զգուշացրել է, որ ներկայումս եվրոպական տնտեսությունը հայտնվել է բազային կանխատեսված եւ անբարենպաստ սցենարների սահմանագծին։ Բարձրաստիճան պաշտոնյան նշել է նաեւ, որ ասվածը չի նշանակում, թե պետք է իրականացվի քաղաքականության խստացում։
Համաձայն ներկայացված վիճակագրության, ավելի քան վեց շաբաթ տեւած էսկալացիան Մերձավոր Արեւելքում եւ էներգակիրների թանկացումը հանգեցրել է նրան, որ ինֆլյացիան Եվրոպայում արագանա 2 տոկոսով։
Լագարդը նաեւ ասել է, որ Եվրոպական կենտրոնական բանկը գործելու է ըստ իրավիճակի։ Հնարավոր է, որ վատագույն դեպքում ինֆլյացիան հասնի 4,2-6տոկոսի։
