Ավտովթար՝ Երևանում. տուժածներ չկան – Yerevan Today

Այսօր՝ ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:30-ի սահմաններում «Tesla» մակնիշի ավտոմեքենան Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել խաչմերուկը կարգավորող լուսակիրը (սվետաֆոր) և հայտնվել երկաթե էլեկտրասյան մոտ, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Տեղում «Tesla»-ի վարորդը պարեկներին հայտնել է, որ մեկ այլ ավտոմեքենա իր համար ստեղծել է վթարային իրավիճակ։

Տեղում պարեկները պարզել են, որ վթարի վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա՝ բակային հատվածում, կայանված է «Opel» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը սակայն հերքում է, որ ինքը վթարային իրավիճակ է ստեղծել։

Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Leave a Comment