Ո՞ր թռիչքներն են արգելվում մայիսի 3–5-ը․ ՔԱԿ-ը պարզաբանում է • Tribune.am

2026 թվականի մայիսի 3-ից մայիսի 5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում է ՄԻԱՅՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ թռիչքների իրականացումը, մասնավորապես․

  • ոչ առևտրային գործարարական թռիչքները,
  • ուսումնական թռիչքները,
  • անձնական թռիչքները,
  • գյուղատնտեսական, շինարարական, հետազոտական, նկարահանման, ուսումնասիրության, գովազդային և այլ հատուկ բնույթի ծառայությունների համար թռիչքները,
  • անօդաչու օդանավերով (դրոններով) ցանկացած բնույթի թռիչքները

Վերոհիշյալ արգելքը որևէ առնչություն չունի առևտրային (կոմերցիոն) կանոնավոր և ոչ կանոնավոր թռիչքների, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում իրականացվող թռիչքների հետ և կապված է ՄԻԱՅՆ նշված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում կայանալիք օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների մասնակցությամբ լայնամասշտաբ միջոցառումների հետ՝ ելնելով անվտանգության նկատառումներից։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից խնդրում և հորդորում են զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, հետևել ՄԻԱՅՆ կոմիտեի ֆեյսբուքյան պաշտոնական էջի հրապարակումներին։

Leave a Comment