Էս ինչե՞ր է Նիկոլը բլբլում…

ԱԺ ամբիոնից Նիկոլը պնդել է, թե «թավշյա, ոչ բռնի» հեղափոխության 8-րդ տարեդարձից 25 օր առաջ Հայաստանը փաստացի այլ պետություն է: «Այսօր մենք անկախ ենք ավելի, քան երբևէ, ինքնիշխան ենք ավելի, քան երբևէ, պետութուն ենք ավելի, քան երբևէ, ժողովրդավարական ենք ավելի, քան երբևէ, զարգացած ենք ավելի, քան երբևէ, խաղաղ ենք ավելի, քան երբևէ, բարեկեցիկ ենք ավելի, քան երբևէ, անվտանգ ենք ավելի, քան երբևէ»,-մասնավրևապես՝ հոխորտացել է Նիկոլը:

Նիկոլի այս հայտարարոթյունը պետք է լսել ու հասկանալ լրիվ հակառակը. խաղաղության ու բացառիկ անվտանգության մասին Նիկոլը կարող էր խոսել, եթե 2020-ի 44-օրյան եղած չլիներ, որի պատճառով ոչ միայն կորցրեցինք մեր գլխավոր անվտանգության բարձիկ Արցախը՝ վերածվելով չպետության, այլև ունեցանք սուվերեն տարածքների կորուստ: Ամերիկյան վերլուծաբանները սկսել են խոսել Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման մեծ հավանականության մասին, մինչդեռ Արցախը փաստացի հայաթափած Նիկոլը եկել ու ԱԺ-ում տվել է լեզվին՝ կարծելով, թե կկարողանա ցանկալին իրականության տեղ ներայացնել:

Անկախությունից ու ինքնիշխանությունից, ինչպես նաև ժողովրդավարությունից խոսում է մի մարդ, որը սեփական երկրի անվտանգության հարցը կախ է տվել Իլհամի տհաճ բեղերից՝ հայտարարելով՝ Ադրբեջանն է Հայաստանի անվտանգության երաշխավորը՝ երկիր, որը Հայաստանի տարածքը համարում է իրենը: Կամ 15 մլրդ դոլարի հասնող ՀՀ պետական պարտքն ի՞նչ անենք, որի գրեթե կեսը արտաքին պարտքն է կազմում: Նման պարտք ուենցող երկիրը կարո՞ղ է խոսել անկախությունից: Ի՞նչ ժողովրդավարության ու բարեկեցության մասին է խոսքը, եթե միայն ոստիկանական ուժերի անհամաչափ կիրառմամբ է ՔՊ-ն կարողանում իշխանությունը պահպանել, Նիկոլն ինքն իրենով է փոխարինել իշխանության բոլոր ճյուղերը, դե իսկ քաղբանտարկյալների մասին խոսելն ավելորդ է: Ի՞նչ ժողովրդավարություն, եթե անգամ եկեղեցու վրա իշխանություն հատատելու խնդիր է իր առաջ մարդը դրել՝ այդ նպատակով գնալով տարբեր ստորություների: Ո՞րն է բարեկեցությունը, 10000 դրամով ավելացած թոշակը, թե՞ «առոջղապահական ապահովագրություն» կոչված խեղկատակությունը:

Բարեկեցութան մասին կարող են խոսել միայն Նիկոլի թիմակիցներն ու նրանց հետ փոխկապակցվածքները, բայց ոչ երբեք ժողովուրդը, որի համար Հայաստանը դարձել է բնակության համար ոչ պիտանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment