Իրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ քննարկել ուրանի հարստացման պարամետրերը. Իրանի ԱԳՆ



Քաղաքականություն



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ քննարկել ուրանի հարստացման պարամետրերը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Մենք միշտ ասել ենք, որ հարստացման մակարդակի և տեսակի հետ կապված հարցերը կարող են քննարկվել»,- նշել է նա՝ հավելելով, որ ուրանի հարստացումը պետք է բավարարի երկրի կարիքները։

Միևնույն ժամանակ, Բաղային ընդգծել է, որ Թեհրանը պնդում է միջուկային էներգիայից օգտվելու իր իրավունքը և չի հաստատում լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները՝ հարստացման հնարավոր կասեցման ժամկետների վերաբերյալ։

«Սա Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով նախատեսված իրավունք է, որի անդամն է Իրանը»,- հավելել է նա՝ խոսելով խաղաղ ատոմից օգտվելու հնարավորության մասին։




Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment