Ապրիլի 14-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին ինքնասպանության հասցնելը): Այս մասին հայտնում է ՔԿ խոսնակ Կիմա Աավդալայանը:
«Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- նշել է խոսնակը:
Հիշեցնենք`ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: