18:00 Լուրերը մեկ տողով. Աղմկահարույց ձերբակալություն, արգելքներ մեդիա դաշտում, սահմանային սկանդալ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

 

·        «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել բարեգործության արգելքը խախտելու և ընտրողներին անհատույց ծառայություններ մատուցելու մեղադրանքով։

·        Օրենսդրական նոր փոփոխություններով կարգելվի տեսալսողական հաղորդումներում պատերազմի քարոզն ու ներքաղաքական կյանքին օտարերկրյա միջամտությունը։

·        Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը քննարկել են մայիսին կայանալիք ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի նախապատրաստական և բովանդակային հարցերը։

·        Թուրքիայում ձերբակալվել են Հայաստանից մեծ քանակությամբ էլեկտրոնային ծխախոտներ և հեռախոսներ տեղափոխող մաքսանենգները։

·        Թուրքիայի ընդդիմադիր գործիչ Քեմալ Քըլըչդարօղլուն Էրդողանին վիրավորելու համար դատապարտվել է 11 ամիս 20 օր ազատազրկման։

·        Գերմանիան և Ուկրաինան պաշտպանական նոր համաձայնագրեր են կնքել Patriot հրթիռների մատակարարման և ԱԹՍ-ների համատեղ արտադրության շուրջ։

·        Գերմանիայի կանցլերը հայտարարել է Ուկրաինայի հետ համագործակցության մասին՝ ապաստանյալ տղամարդկանց հայրենիք վերադարձնելու նպատակով։

 

Leave a Comment