Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) վերանայել և բարելավել է Հայաստանի տնտեսական զարգացման վերաբերյալ իր սպասումները։ Այս մասին նշված է հիմնադրամի հրապարակած «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» (World Economic Outlook) զեկույցում։
Ըստ հեղինակավոր ֆինանսական կառույցի կանխատեսման՝ 2026 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 5,3 %։ Թեև սա զիջում է նախորդ տարվա 7,2 % ցուցանիշին, այնուամենայնիվ, վկայում է տնտեսական դինամիկայի պահպանման մասին։
Հատկանշական է, որ ԱՄՀ-ն դեպի լավն է փոխել իր նախկին գնահատականները։ 2025 թվականի տարեվերջին հրապարակված տվյալներով՝ հիմնադրամը Հայաստանում կանխատեսում էր ընդամենը 4,9 % տնտեսական աճ։
