ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեին։ Նախարարի տեղակալը ողջունել է դեսպանին՝ կարևորելով Լատվիայի Հանրապետության հետ համագործակցությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ նշելով, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տրանսպորտային ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Leave a Comment