Ապրիլի 14-ին օկուպացված Արցախի Վարանդային շրջանում ականի պայթյունի հետևանքով զոհվել է Ադրբեջանի Հանրապետության ականազերծման գործակալության (ANAMA) աշխատակիցը։
Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Վարանդայի գյուղերից մեկում:
Գործակալության աշխատակից՝ 1995 թվականին ծնված Մաթելի Մուգան Ռաֆայիլ օղլուն, զոհվել է ծառայության ժամանակ հակատանկային ականի պայթյունի հետևանքով։