Զբոսաշրջային առավել շատ այցելություններ գրանցած երկրների վերաբերյալ վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստան այցելությունների թիվը ավելացել է։
Radar Armenia-ի հետ զրույցում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ զբոսաշրջությունը միակ ոլորտն է, որը օրենքով հայտարարված է տնտեսության գերակա ճյուղ։
«Զբոսաշրջության ոլորտում որոշ առանձին ծառայությունների, մասնավորապես, հանրային սննդի և տրանսպորտային ծառայությունների կտրվածքով, գների աճն ավելի զգալի էր։ Դա պայմանավորված էր նաև վառելիքի գների բարձրացմամբ, ինչպես նաև՝ տեխնիկական սպասարկման և այլ ծախսերի աճով»,-հավելեց նա։
