13 ապրիլի 2026 – 18:21 AMT
PanARMENIAN.Net – Ապրիլի 13-ին Ազգային ժողովում տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստի ընթացքում քննարկվել են ապրիլի 14-ին մեկնարկող քառօրյա նիստերի օրակարգային հարցերը։
Քննարկումների արդյունքում խմբակցությունը որոշել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը։