Միլիարդատեր Իլոն Մասկը, մեկնաբանելով Հունգարիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները, հայտարարել է, որ երկրում իշխանությունը զավթել է ֆինանսիստ Ջորջ Սորոսի կազմակերպությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ֆինանսիստի որդին՝ Ալեքս Սորոսն ավելի վաղ հայտարարել էր, որ Հունգարիայի ժողովուրդը վերադարձրել է իր երկիրը։
Ապրիլի 12-ին Հունգարիայում կայացած ընտրություններում հաղթել է ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը՝ ստանալով Պետական ժողովում (միապալատ խորհրդարան) 199 տեղից 138-ը։
Սորոսը ամերիկացի ֆինանսիստ, ներդրող է։ Նա «Բաց հասարակություն» բարեգործական կազմակերպությունների ցանցի հիմնադիրն է (ՌԴ-ում ճանաչված է որպես անցանկալի կազմակերպություն), որոնք հայտնի են նաև որպես Սորոսի հիմնադրամներ (1979)։
