ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ երկուշաբթի կսկսի Իրանի նավահանգիստների արգելափակումը։
«Իրանի նավահանգիստների արգելափակումը կսկսվի երկուշաբթի օրը տեղական ժամանակով ժամը 10:00-ին (18:00 Երևանի ժամանակով)»,- հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը։
Ըստ հայտարարության՝ նավերին, որոնք շարժվում են ոչ իրանական նավահանգիստների միջև, թույլատրվելու է անցնել Հորմուզի նեղուցով։
CENTCOM-ը նաև հայտնել է, որ արգելափակումը կտարածվի Իրանի բոլոր նավահանգիստների վրա և որ առևտրային նավերին արգելափակումը սկսելուց առաջ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։
