Կառավարությունը հաստատել է Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով պայմանավորված՝ ՀՀ վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման տրամադրման կարգը

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի․ /Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 9-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով և անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ վերադարձի ավիատոմսերի համար փոխհատուցում տրամադրելու կարգը։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Որոշման համաձայն՝ Կառավարության կողմից մինչև 250,000 դրամ փոխհատուցում կտրամադրվի ՀՀ այն քաղաքացիներին, որոնց ՀՀ վերադարձի ուղիղ կամ տարանցիկ չվերթները չեղարկվել են Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով և ովքեր ՀՀ վերադարձի համար ձեռք են բերել նոր ավիատոմս կամ կատարել են ավիատոմսի վճարովի փոփոխություն:
Որոշման գործողությունը տարածվում է 2026թ. փետրվարի 28-ից մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում.
– տոմսի չեղարկման հետևանքով ՀՀ քաղաքացու անձնագրով գնված նոր ավիատոմսի վրա,
– ուսումնառության նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատարի Պետություն, Քուվեյթի Պետություն, Իսրայելի Պետություն մեկնած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների վրա, ովքեր անվտանգային իրավիճակով պայմանավորված տոմս են գնել և վերադարձել ՀՀ։
Փոխհատուցում ստանալու ընթացակարգը մանրամասն ներկայացված է ՀՀ ԱԳՆ կայքում՝ այս հղումով.