Այսօր՝ ապրիլի 11-ին, Երևանի Ազատության հրապարակում ժամը 17:00-ից մեկնարկել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցություն հանրահավաքը:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18։05-ի դրությամբ հանրահավաքի անցկացման վայրում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 12 500 մարդ:
Այս հաշվարկում ներառված չեն ծառերի տակ գտնվող մարդիկ: Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
