Այսքան միավորված հայ մարդ տեսնելով՝ ես հասկանում եմ, որ մենք հասնում ենք մեր երազանքներին, համախմբան երազանքին ու մեր երազանքը իրականացնողը ու այս աշխարհի ամբողջ փառքը մեր Աստծուն է: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, հանրահավաքի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Իմ ժողովուրդ, բազմակի անգամ հավատացած և հավատը կորցրած ժողովուրդ, ես գիտեմ, թե ինչն է քեզ հետ պահում հավատալուդ մեր ապագա հաջողություններին: Քեզ խոսք են տվել բազմաթիվ անգամներ, որ ունենալու ենք ամեն ինչ, բայց չեն կատարել ադ խոստումը: Բազմաթիվ անգամներ։ Երբեմն հասկանալով, երբեմն չհասկանալով արել են քայլեր, որը թուլացրել է մեր երկիրը: Քեզ թուլություն չի սազում, հայ ազգ: Չենք համակերպվելու:
Պատմական ամեն շրջան, երբ հույսը սկսել է խամրել, երբ մտածել ենք՝ էլ ելք չկա, ճակատագիրը մեր ժողովուրդի որդիներից ընտրել է և նրանց նետել է ասպարեզ, որ փոխեն ընթացքը, ուղղեն մեջքը մեր երկրի և շարունակեն մեր հազարավոր տարիներ ձգվող անկասելի ընթացքը: 10 ամիս առաջ, այն օրը, երբ մենք Սամվել Կարապետյանի հետ այցելեցինք Էջմիածնի Մայր Տաճար, ես ենթադրել անգամ չէի կարող, որ այսօր կարող ենք այստեղ միասին տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների հետ լինել և ազդարարել երկրում շրջադարձային փոփոխությունների սկիզբը»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։