ԱՄՆ-ը սկսում է մաքրել Հորմուզի նեղուցը․ Թրամփ

Միացյալ Նահանգները սկսում են մաքրել Հորմուզի նեղուցը՝ այնտեղ ազատ նավագնացություն ապահովելու համար։ Այս մասին Truth Social-ի էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք հիմա սկսում ենք Հորմուզի նեղուցի մաքրման գործընթացը՝ որպես լավություն ամբողջ աշխարհի երկրներին, ներառյալ Չինաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային, Ֆրանսիային, Գերմանիային և շատ ուրիշներին»,- գրել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ կեղծ լրատվամիջոցները տառապում են «Թրամփի մոլագարության համախտանիշով» և փորձում են Իրանի վիճակը ներկայացնել ավելի լավ, քան այն կա իրականում։

«Նրանք սիրում են ասել, որ Իրանը հաղթում է, երբ իրականում բոլորը գիտեն, որ նրանք պարտվում են: Նրանց ռազմածովային ուժերը չկան, նրանց օդուժը չկա, նրանց հակաօդային պաշտպանության համակարգը գոյություն չունի, ռադարները մեռած են, նրանց հրթիռների և անօդաչու սարքերի գործարանները հիմնականում ոչնչացված են հենց հրթիռների և անօդաչուների հետ միասին, և որ ամենակարևորն է՝ նրանց երկարամյա առաջնորդներն այլևս մեզ հետ չեն, փառք Ալլահին»,- հայտարարել է Թրամփը։

Leave a Comment