
«Ընդդիմադիր, հայկական պետականության օրակարգի անունից հանդես եկող քաղաքական բոլոր ուժերը պետք է կարողանան համախմբվել»,- այս մասին այսօր Ազատության հրապարակում մինչ «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի հրավիրած հանարահավաքի մեկնարկը լրագրողների հետ զրույցում նշեց ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը։
«Հունիսի 7-ի ընտրությունները լինելու են գոյաբանական, այսինքն՝ հայկական արժեքների ընտրություն։ Եվ եթե ընտրողը տեսնի հավաքականություն, ապա շարունակվելու է ոչ միայն ՀՀ երրորդ հանրապետությունը, այլ նաև արցախյան գոյամարտը»,- ընդգծեց Դիլբարյանը։