
ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Լեյթերն իր լիբանանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ժամանակ հրաժարվել է քննարկել «Հեզբոլլահ» շարժման հետ հրադադարի հարցը, հաղորդում է Times of Israel-ը։
Ավելի վաղ Axios-ը հայտնել էր, որ Լիբանանը ամերիկացի միջնորդների միջոցով խնդրել է Իսրայելին՝ բանակցություններից առաջ դադարեցնել հարվածները։ Լրատվամիջոցի տվյալներով՝ Թել Ավիվը դեռևս որոշում չի կայացրել այս հարցի վերաբերյալ։
Ապրիլի 9-ին Իրանի նախագահը հայտարարել էր, որ Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարվածները խախտում են հրադադարի համաձայնագիրը։