Հայտնի է Շիրակում nղբերգական ավտnվթարից մաhացածների և վիրավորների ինքնությունը

Այսօր՝ ապրիլի 10-ին, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 47 կմ հատվածում տեղի ունեցած «BMW»-ի և «Opel»-ի բախման հետևանքով 6 մահացածների և վիրավորների ինքնությունը պարզվել է ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի պետ Նարեկ Մանանդյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Վոլոդյա Լոռեցյանի, Արտուշ Հարությունյանի և ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ կատարված աշխատանքների արդյունքում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ «BMW»-ն վարել է Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Կառլեն Ա.-ն, իսկ «Opel»-ը վարել է Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Էլամիր Խ.-ն։ Վթարի հետևանքով «BMW»-ի ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ 64-ամյա Լիա Հ.-ն, «Opel»-ի վարորդ Էլամիր Խ.-ն, վերջինիս ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 56-ամյա Լեյլի Խ.-ն, 20-ամյա Արման Տ.-ն, 5-ամյա Ռուզաննա Խ.-ն և 1-ամյա Միհրան Խ.-ն մահացել են, իսկ «BMW»-ի վարորդ Կառլեն Ա.-ն, «Opel»-ի ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 27-ամյա Մարիամ Թ.-ն, 8-ամյա Լեյլի Խ.-ն, 3-ամյա Տիգրան Խ.-ն և 1-ամյա Դավիթ Խ.-ն տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, որտեղից մի քանիսին սանավիացիայով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Opel»-ի ուղևորներն ազգականներ են։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրողը, ասօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 47 կմ հատվածում ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ։

Leave a Comment